Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին
Ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքի հաղորդավար, մեկնաբան Իբրահիմ Մամեդովը, «Ադրբեջան» թերթում հոդված է գրել, որտեղ մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին արևմտյան ԶԼՄ-ներում նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների դեմ հոդվածներ գրելու պատվերի մեջ: Հեղինակը պնդում է, որ արևմտյան ԶԼՄ-ներում Ալիևին վարկաբեկող բոլոր հոդվածների պատվիրատուն Ռուսաստանն է:
Ըստ նրա, հաշվի առնելով այն փաստը, որ բրիտանական The Independent թերթի սեփականատերը ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդեւն է և որտեղ ամենաշատն են հրապարկվում Ադրբեջանի իշխանություններին փնովող նյութերը, ապա կարելի է ենթադրել, որ բոլոր բացասական հրապարակումների պատվերը հենց Մոսկվայինն է: «Լեբեդեւը շատ մոտ է Կրեմլին եւ պատահական չէ, որ Ադրբեջանի վերաբերյալ առավել բացասական նյութերը տպագրվում են հենց նրա թերթում», - ընդգծել է հեղինակը: