Ֆիլիպ Կիրկորովի երեխաները հոր հետ չեն ապրում
Ռուսական փոփի արքա Ֆիլիպ Կիրկորովի դուստրը՝ Ալլա-Վիկտորյան եւ որդին՝ Մարտին-Քրիստինը, ժամակավորապես տանը չեն ապրում, քանի որ հայրը մասշտաբային վերակառուցում է սկսել։ Այս մասին հայտնել է նրանց պապիկը՝ Բեդրոս Կիրկորովը։
Նրա խոսքով՝ այս պահին որդու՝ Ֆիլիպի՝ քաղաքից դուրս գտնվող առանձնատանը վերանորոգում եւ վերակառուցում են ընթանում, եւ այդ պայմաններում երեխաները չեն կարող գտնվել։ Այդ պատճառով երգիչը նրանց ժամանակավորապես տեղավորել է իր տնօրենի տանը։
Այժմ երեխաներն ապրում են փոփի արքայի տնօրենի տանը, որը գտնվում է Ալլա-Վիկտորյայի ու Մարտին-Քրիստինի դպրոցի մոտակայքում։ Երեխաները կարող են դպրոց գնալ ոտքով։ Յուրաքանչյուր ամիս Կիրկորովը երեխաների կրթության վրա 145 հազար ռուբլի է ծախսում։ Երգիչը նաեւ միանվանգ 300 հազարական ռուբլի է վճարել նախքան որդուն ու դստերը կրթական հաստատություն ընդունելը։