Մերկելը, հավանաբար, կցանկանա վերաիմաստավորել «Հյուսիսային հոսք-2»-ի ճակատագիրը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը հասկացրել է, որ կանցլերը, հավանաբար, կցանկանա վերաիմաստավորել «Հյուսիսային հոսք-2»-ի ճակատագիրը՝ կապված ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի հետ, հաղորդում է AP-ը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը նախօրեին հայտարարել է, որ Նավալնու թունավորմանը ՌԴ արձագանքը կարող է սահմանել, թե ինչպես Գերմանիան կփոխի իր աջակցությունը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի հանդեպ:
«Կանցլերը նաեւ համարում է, որ սխալ է ինչ-որ բան բացառելը»,-ասել է Մերկելի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Ավելի վաղ Մերկելը կոչ է արել Նավալնու գործը չկապել գազամուղի ծրագրի հետ:
Գերմանիայում հայտարարել են, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» տեսակի նյութով: