Ջուլիան Ասանժը կբողոքարկի ԱՄՆ-ին իր արտահանձնումը բրիտանական դատարանում
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կբողոքարկի ԱՄՆ-ին իր արտահանձնումը բրիտանական դատարանում, հաղորդում է Associated Press-ը։
Երկուշաբթի Ասանժի փաստաբանները եւ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները պետք է հանդիպեն Լոնդոնի դատարանում արտահանձնման մասին լսումների ժամանակ, որոնք հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Ամերիկյան դատախազները մեղադրում են WikiLeaks-ի 49-ամյա հիմնադրին լրտեսության 18 կետերով՝ պահանջելով 175 տարով ազատազրկել նրան։
Ասանժի փաստաբանները հայտարարում են, որ իրենց վստահորդի նկատմամբ մեղադրանքներն ունեն քաղաքական շարժառիթներ, ճնշում են խոսքի ազատությունն ու ռիսկի են ենթարկում լրագրողի կյանքը։