Մեծ Բրիտանիայի քաղավիացիան սնանկացման եզրին է հայտնվել
Մեծ Բրիտանիայի 20 օդավանակայանների ղեկավարներ նամակ են հղել երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որում նախազգուշացրել են, որ բրիտանական տնտեսությանը անդառնալի վնաս է սպասվում, եթե իշխանությունները մոտակա մի քանի օրում երկիր ժամանողների համար պարտադիր կարանտինը չփոխարինեն կորոնավիրուսի թեստավորմամբ: Թեստավորումն առաջարկվում է անցկացնել հենց օդանավակայանների շենքում, գրում է Daily Telegraph-ը:
Նամակի հեղինակները նշում են, որ կառավարությունը 7 օր ունի ռազմավարությունը փոխելու համար, հակառակ դեպքում ավիացայի եւ հարակից ոլորտների 110 000 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը: Ջոնսոնին բրիտանական քաղավիացիան փրկելու կոչ են անում նաեւ խորհրդարանի ազդեցիկ անդամները:
Անցած կիրակի Բրիտանիայում գրանցվել է վարակման 2988 նոր դեպք՝ ռեկորդային ցուցանիշ մայիսից ի վեր: Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը կարծիք է հայտնել, որ երկիր ժամանելիս թեստավորումները չեն լուծի խնդիրը: Սակայն նրա խոսքով՝ նախարարները պատրաստ են դիտարկել կարանտինի կրճատումը պայմանով, որ առաջին թեստը կանցկացվի օդանավակայանում, երկրորդը՝ կարանտինի 5-րդ կամ 8-րդ օրը: