Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 9-ին կանցկացնի առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում
Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 9-ին նորամուտը կնշի պրոֆեսիոնալ ռինգում։
Անգլիական MTK Global (Mack The Knife Global) մենեջերական ընկերության բռնցքամարտիկների մասնակցությամբ մենամարտերը Rotunda Rumble IV մրցաշարում տեղի կունենան Դուբայում:
Հիշեցնենք, որ հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global-ի հետ:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայ բռնցքամարտիկը նշել է, որ որ վաղուց է ցանկացել տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ: Ըստ պայմանագրի, պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։