Շոումեն և դերասան Գարի Խարլամովի կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է
Շոումեն և դերասան Գարի Խարլամովի կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է։ Այս մասին 5-tv.ru-ի հետ զրույցում հայտնել է հումորիստի օգնականը՝ Դմիտրին։
«Ոչ, չի հիվանդացել։ Ճիշտ չէ։ Նա պարզապես մրսել է, մի փոքր ջերմություն ունեցել։ Նա հիվանդ չէ COVID-ով։ Ստուգել ենք, թեստ հանձնել, պատասխանը բացասական է»,- վստահեցրել է խարլամովի օգնականը։
Ավելի վաղ Telegram-յան «НеМалахов» ալիքում տեղեկություն էր հայտնվել, որ կատակերգուն հիվանդացել է կորոնավիրուսով։ Ալիքը պնդում էր, որ արտիստի հիվանդության պատճառով չեղարկվել են Comedy Club-ի նկարահանումները մերձմոսկովյան Բարվիխա ավանում։