Արագածոտնի մարզում բախվել են «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի Infiniti-ն և պայմանագրային զինծառայողի Mercedes-ը
Սեպտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 30-ամյա Աղվան Դավոյանի վարած Infiniti մակնիշի և Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Մերուժան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Infiniti-ի վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորներից Ա. Դավոյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ Mercedes–ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող: