Բիրմինգհեմում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 1 զոհ, 7 վիրավոր
Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա. արդյունքում մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ին:
Ըստ ոստիկանության, առաջին հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00:30-ին, որից հետո հանցագործը տեղափոխվել է քաղաքի հարավ:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, հարձակումը կապված չէ ահաբեկչության, խմբավորումների ընդհարման կամ անկարգությունների հետ:
Միջադեպը հետաքննողները հայտարարել են, որ փնտրում են միայն մեկ կասկածյալի:
Զոհվել է մեկ տղամարդ, մեկ այլ տղամարդ և մի կին ծանր վիրավորվել են, ևս հինգ մարդ կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներ են ստացել:
Հարձակումները շարունակվել են երկու ժամ, այդ թվում՝ «չինական» և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում հայտնի թաղամասերում:
Ոստիկանությունը հայտնել է, որ չկա որևէ ապացույց, որ հանցագործությունը կատարվել է ատելության հողի վրա:
Ոստիկանությունից նաև հայտնել են, որ ունեն կասկածյալի նկարագրությունը, բայց մինչ այժմ նրանք որևէ նշան չեն հրապարակել: Հայտնի չէ նաև, թե պարզել են արդյոք նրա ինքնությունը: