Վահան Բիչախչյանը՝ ֆուտբոլային կարիերայի ամենակարեւոր դրվագների մասին
Հայաստանի հավաքականի նորեկ, Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է մեծ ֆուտբոլում իր նորամուտի, հոր` Վարդան Բիչախչյանի հետ մարզիչ - ֆուտբոլիստ հարաբերությունների, Խինես Մելենդեսի՝ իր կյանքում ունեցած դերակատարության, ազգային հավաքականում գոլեր խփելու ցանկության մասին:
21-ամյա ֆուտբոլիստը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում պահեստայինների թվում էր եւ խաղաժամանակ չստացավ։ Հայաստանի թիմը պարտվեց 1։2 հաշվով։
Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Վահան Բիչախչյանը 6 տուրում խփել է 5 գոլ։