Անգլիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան - Էստոնիա հանդիպումը
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան -Էստոնիա հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները Դևիդ Կուտեի գլխավորությամբ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Նրան կօգնեն Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը: ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը Ղազախստանից, իսկ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Ուիլյամ Յանգը Շոտլանդիայից։
Հայաստան - Էստոնիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։