Ռոնալդուն կկարողանա խաղալ Շվեդիայի հավաքականի դեմ (ֆոտո)
Պորտուգալիայի հավաքականի առաջատար, Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա խաղալ Շվեդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում։
35-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել Խորվաթիայի հավաքականի դեմ առաջին տուրի հանդիպումը ոտքի մեկ մատի բորբոքման պատճառով։ Այն եղել է մեղվի խայթոցի հետեւանք։
Պորտուգալացիները աշխարհի փոխչեմպիոն խորվաթներին հաղթել էին 4։1 հաշվով։
«Ռոնալդուն արդեն մարզվել է, իրեն լավ է զգում, թիմի հետ կմեկնի Շվեդիա։ Նա վնասվածք չունի, պարզապես պետք է բորբոքումն անցնի»,- Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Շվեդիա - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։
Ռոնալդուն մարզվել է հավաքականի ընդհանուր խմբում, Ինստագրամում հրապարակած լուսանկարներն էլ գրառել է․ «Երջանիկ եմ վերադառնալ»։