Պիեր Գասլին՝ Իտալիայի Մեծ մրցանակի հաղթող
Ֆորմուլա-1-ի Իտալիայի Մեծ մրցանակի (8-րդ փուլ) հաղթողի կոչումը նվաճեց «Ալֆա Տաուրիի» ֆրանսիացի ավտոարշավորդ Պիեր Գասլին։
Առաջնության առաջատար, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը փակ փիթ-լեյն մտնելու համար տուգանվեց եւ նահանջեց վերջին տեղ։ Շառլ Լեկլերի վթարի հետեւանքով դադարեցված մրցման վերսկսումից հետո Հեմիլթոնը կարողացավ վերջնագիծ հասնելը 7-րդը։
Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնը 164 միավորով առաջին տեղում է։
Ֆորմուլա-1, Իտալիայի Մեծ մրցանակ
Պիեր Գասլի («Ալֆա Տաուրի»)՝ 53 շրջան
Կառլոս Սայնս կրտսեր («Մաքլարեն») +0,415
Լենս Սթրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +3,358
Լանդո Նորիս («Մաքլարեն») +6,000
Վալտերի Բոտաս («Մերսեդես») +7,108
Դանիել Ռիկարդո («Ռենո») +8,391
Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +17,245
Էստեբան Օկոն («Ռենո») +18,691
Դանիիլ Կվյատ («Ալֆա Տաուրի») +22,208
Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +23,224
Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս») +32,876
Ռոմեն Գրոժան («Հաաս») +35,164
Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո») +36,312
Ջորջ Ռասել («Ուիլյամս») +36,593
Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +37,533
Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո») +55,199
Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ դուրս է մնացել
Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ դուրս է մնացել
Կեւին Մագնուսեն («Հաաս»)՝ դուրս է մնացել
Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ դուրս է մնացել