Ասում են` Բեքհեմը դավաճանել է կնոջը. Վիկտորյան ամուսնուն խանդում է նոր աշխատակցի պատճառով
Վիկտորյա Բեքհեմը անհանգստանում է ամուսնու նոր ասիստենտուհու պատճառով, հայտնում է TMZ-ը։
Դեւիդն իր համար աշխատակից է վարձել, ով նախկինում աշխատել է թագավորական ընտանիքի հետ (մասնակցել է Եղիսաբեթ Փիթեր Ֆիլիպսի թոռան հարսանիքի կազմակերպմանը եւ այլն)։ Աղջիկը գրավիչ է, տիրապետում է լավ շարժուձեւի եւ աշխատանքից դրդված երկար ժամանակ է անցկացնում Վիկտորյայի ամուսնու կողքին։
Մի քանի տարի առաջ Բեքհեմների ընտանիքն արդեն քիչ էր մնում բաժանվեր աշխատակցի հետ Դեւիդի սիրախաղի պատճառով։ Լուրեր էին շրջանառվում, որ նա նույնիսկ դավաճանել է կնոջը իր ադմինիստրատորի հետ, սակայն պաշտոնապես դա չի հաստատվել։