Բիրմինհեմում տեղի է ունեցել դանակահարությամբ խոշոր միջադեպ․ իշխանությունները կոչ են անում բնակիչներին զգոն լինել
Անգլիական Բիրմինհեմ քաղաքի ոստիկանությունը հայտնել է խոշոր միջադեպի մասին, որի հետեւանքով վիրավորվել է մի քանի մարդ, հաղորդում է Reuters-ը։
Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը հայտարարել է, որ չունի տեղեկատվություն, որը հաստատում է, թե ինչ է տեղի ունեցել ահաբեկչությունից հետո, սակայն նա նախազգուշացրել է հասարակությանը ցուցաբերել «ծայրահեղ զգոնություն»։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում տեղական ժամանակով 12:30-ի շրջանում։