«Ռեալը» ցանկանում է 4 ֆուտբոլիստի վաճառքից 100 միլիոն եվրո վաստակել
«Ռեալը» ցանկանում է հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից։
AS-ը գրում է, որ «արքայական» ակումբը մտադիր է թիմի 4 ֆուտբոլիստների վաճառքից վաստակել 100 միլիոն եվրո։ Այդ ֆուտբոլիստներն են պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, կիսապաշտպան Գարեթ Բեյլն ու հարձակվողներ Մարիանո Դիասը և Բորխա Մայորալը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեգիլոնի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բորխա Մայորալը կարող է տեղափոխվել «Վալենսիա»։
Գարեթ Բեյլի նկատմամբ որևէ ակումբ հետաքրքրություն չի ցուցաբերել, իսկ Մարիանոյի ծառայություններով հետաքրքրվող «Բենֆիկան» այլևս չի ցանկանում գնել նրա տրանսֆերը։