Ադրբեջանը չի մասնակցի «Կովկաս-2020»-ին, սակայն մտադիր է դիտորդներ ուղարկել
Ադրբեջանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք «Կովկաս-2020» միջազգային զինավարժություններին, սակայն մտադիր է դիտորդներ ուղարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի «Կովկաս-2020»-ին, որը կանցկացվի Ռուսաստանում այս տարվա սեպտեմբերին։ Վերոնշյալ զինավարժություններին նախատեսվում է ուղարկել երկու զինծառայող՝ որպես դիտորդ»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
«Կովկաս-2020» զինավարժությունները կանցկացվեն սեպտեմբերին Ռուսաստանի հարավում։ Ավելի վաղ նախատեսվում էր ներգրավել վեց երկրի զինվորական խմբերին, այդ թվում՝ ՇՀԿ եւ ՀԱՊԿ անդամներին։ Սակայն օգոստոսի վերջում Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իրենց երկրի ներկայացուցիչները չեն մասնակցելու մանեւրերին համավարակի եւ դրանով պայմանավորված դժվարությունների պատճառով՝ ներառյալ լոգիստիկայի կազմակերպումը։