Լևանդովսկի․ Հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քան 26 տարեկանում
Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին պատմել է, որ գտնվում է գերազանց մարզավիճակում։
«Չեմ զգում, որ 32 տարեկան եմ։ Հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քան 26 տարեկանում ոչ միայն ֆիզիկապես, այլեւ տեխնիկապես։ Շատ եմ աշխատել վերջին տարիներին, որպեսզի հասնեմ օպտիմալ մակարդակի»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Kicker-ը։
Հիշեցնենք, որ Լեւանդովսկին մարզական լրագրողների վարկածով ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Անցած մրցաշրջանում նա «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, խփել 55 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։