US Open. Կարեն Խաչանովը պարտվեց 5 սեթում
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում 24-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց 21-ամյա ավստրալացի Ալեքս դե Մինաուրի հետ, որը հաղթանակ տարավ հինգ սեթում՝ 6:4, 0:6, 4:6, 6:3, 6:1։
Ռուսաստանի մյուս երկու առաջատարները շարունակում են պայքարը։ Դանիիլ Մեդվեդեւը 6։3, 6։3, 6։2 հաշվով առավելության հասավ ամերիկացի Ջեֆրի Ջոն Վուլֆի նկատմամբ։
Անդրեյ Ռուբլյովն ուժեղ էր իտալացի Սալվատորե Կարուզոյից՝ 6։0, 6։4, 6։0։