Արտակարգ և զարհուրելի պատահար Կրասնոյարսկում. Ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է մարդու ոսկորներով լի տոպրակով մեկնել Սանկտ Պետերբուրգ
Կրասնոյարսկ քաղաքի ոստիկանությունը կայարանում բերման է ենթարկել 45-ամյա Դենիս Պոսպելովին, որը փորձել է մարդկային ոսկորներով լի պայուսակով մեկնել Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում է «112» Telegram-ալիքը:
Հարցաքննության ժամանակ Պոսպելովն իրեն քահանա է անվանել եւ բացատրել է, որ վանական Դանիել Սայանսկու մասունքներն է տանում Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք: Ավելի ուշ տղամարդը սկսել է պնդել, որ ինքը զբաղվում է հին գերեզմաններ պեղելով, իսկ ոսկորները վաճառում է բժշկական ուսումնական հաստատություններին՝ որպես ձեռնարկներ, հաղորդում է Lenta.Ru-ն:
Պոսպելովի հետ կապված արդեն ստուգումներ են անցկացվում: Հետաքննության նախնական վարկածի համաձայն՝ ձերբակալվածը խարդախ է, ով լքված գերեզմաններից ոսկորներ է վաճառում՝ դրանք ներկայացնելով որպես սրբերի մասունքներ: