Ամերիկացին իր ողջ կյանքի ընթացքում Volkswagen ապրանքանիշի 42 մեքենա է ձեռք է բերել
Տասնամյակներ առաջ իր առաջին Volkswagen Beetle մեքենան գնելուց հետո Չարլսթոնից տղամարդը բացառապես Վոլֆսբուրգից այդ մեքենաներն է վարել, գրում է Motor-ը:
ԱՄՆ-ում Volkswagen-ի ներկայացուցչությունը պատմել է Հարավային Կառոլինա նահանգի Չարլսթոն քաղաքից Թեյլոր Բրայանտի մասին, որը, երեւի, ապրանքանիշի ամենանվիրված երկրպագուն է՝ ամերիկացին իր ողջ կյանքի ընթացքում ձեռք է բերել 42 Volkswagen ավտոմեքենա: Վոլֆսբուրգում հիմնված ապրանքանիշի հանդեպ նրա սերը սկսվել է նախքան իր առաջին մեքենան՝ 1961 թվականի կուլտային Beetle-ը գնելը: Մասնագիտությամբ ավտոմոբիլային ինժեներ լինելով՝ Բրայանտը 12 տարի աշխատել է որպես Volkswagen ավտոմեքենաների նորոգման եւ տեխնիկական սպասարկման մեխանիկ՝ դրա հետ մեկտեղ այդ ապրանքանիշի հավատարիմ հաճախորդը մնալով։ Այդ ժամանակից սկսած՝ նա փոխել է Golf, Jetta եւ Passat մոդելների մի քանի օրինակներ:
Ներկայում նա ունի երկու Jetta սեդան՝ 1999 եւ 2017 թվականների, եւ 2004 թվականի Passat: Bryant-ի գնած Volkswagens-ների ընդհանուր քանակը հասել է 42-ի: Այժմ Volkswagen-ի երկրպագուն երազում է 1967թ. Karmann Ghia-ի եւ Atlas քրոսովերի մասին, որում բավարար տեղ կլինի իր երկու երեխաների եւ չորս շների համար: Իրենց ամուսնության հինգերորդ տարեդարձին Բրայանտը կնոջը Golf կաբրիոլետ է նվիրել, իսկ որդու համար առաջին մեքենան Jetta սեդան է գնել: «Volkswagen-ը իմ գնած առաջին մեքենան էր, եւ, հավանաբար, նաեւ վերջինը կլինի»,- ասել է նա: