Խնդրել են հեռանալ բեմից. Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սոչիում անցկացվող «Յումորինա» ամենամյա փառատոնում ոչ ծիծաղելի միջադեպ է տեղի ունեցել։ Պետրոսյանի ելույթը «փառատոնային» համերգասրահի բեմում տարհանման հայտարարության պատճառով ստիպված են եղել ընդհատել։
Շոուի հաղորդավար Յուրի Ասկարովը թիկնապահների պահանջով խնդրել է Պետրոսյանին եւ հանդիսատեսին անհապաղ հեռանալ։ Այդ մասին Ասկերովը հայտնել է Instagram-ի իր էջում:
Հումորիստներն ու երկրպագուները կատարել են պահանջը եւ հայտնվելով միջանցքում՝ սկսել են լուսանկարվել միմյանց հետ։ Եվգենի Պետրոսյանն իր էջում մի քանի կադր է հրապարակել Վլադիմիր Վինոկուրի եւ Կլարա Նովիկովայի հետ:
«Դահլիճում ոչ մի սպառնալիք չեն գտել, հավանաբար, ինչ-որ մեկը չար կատակ է արել՝ զանգահարելով ոստիկանություն։ Ցավոք, մենք ունենք նաեւ այդպիսի գործիչներ։ Բայց հումորը բուժում է», - շոումենի մեկնաբանությունը հաղորդում է vokrug.tv-ին։