Ռուսական կործանիչը Բարենցի ծովի վրա նորվեգական ինքնաթիռ է «բռնել»
Հյուսիսային նավատորմի ռուսական կործանիչը օդ է բարձրացվել՝ Բարենցի ծովի վրա նորվեգական ինքնաթիռը «բռնելու» համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:
Ինչպես պատմել են կենտրոնում, շաբաթ օրը Ռուսաստանի օդային տարածքի կառավարման սարքերը ծովի չեզոք ջրերի վրա հայտնաբերել են ՌԴ պետական սահմանին մոտեցող օդային թիրախ: Այն նույնականացնելու եւ սահմանի խախտումը կանխելու համար օդ է բարձրացվել Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության ուժերի «ՄիԳ -31»-ը:
Նշվում է, որ ռուսական կործանիչի անձնակազմը թիրախը ճանաչել է որպես Նորվեգիայի ռազմաօդային ուժերի հիմնական պարեկային ավիացիայի R-3C «Օրիոն» ինքնաթիռ: Ռուսաստանի սահմանի մոտ շրջվելուց հետո «ՄիԳ -31»-ը բարեհաջող վերադարձել է բազային օդակայան:
Կենտրոնում ընդգծել են, որ ռուսական կործանիչի ամբողջ թռիչքն իրականացվել է օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխան:
Նորվեգական ինքնաթիռին թույլ չի տրվել խախտել Ռուսաստանի պետական սահմանը, ասել են գերատեսչությունում: