Մեսին դարձյալ բաց է թողել «Բարսելոնայի» մարզումը
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձյալ բաց է թողել հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի մարզումը, թեեւ հայտարարել է, որ կշարունակի հանդես գալ կատալոնական ակումբում, հաղորդում է Marca-ն։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
33-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել բուժզննումը եւ օգոստոսի 31-ին մեկնարկած մարզումային գործընթացը։
Մեսին դեռ պետք է հանձնի կորոնավիրուսի թեստ։