«Ամենահմայիչ»․ Սոնա Ռուբենյանի եւ մայրիկի ջերմ լուսանկարը
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է գեղեցկուհի մայրիկի հետ։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում մայր ու դուստր մեղմ ժպտում են։ Սոնան արձակել է ալիքավոր վարսերը, նվազագույն շպարով է։ Նա կրում է բեժ գույնի հագուստ։ Հրապարակմանը կից Սոնան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Ամենահմայիչ», «Ամենանուրբ»։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Սոնան նվազագույն շպարով էր, նա արձակել էր ալիքավոր վարսերը։ Սոնան կրում էր սեւ բլուզ, պիջակ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին ոճային զարդերը․ գունավոր քարերով ականջօղեր, վզնոցներ։