Մինսկում անցկացվել է կանանց բողոքի երթ. ակցիային մասնակցել է մինչև 3 հազար մարդ
Մինսկի Կոմարովսկի շուկայից, որը վերջերս դարձել է Բելառուսի ընդդիմության հանրահավաքների կենտրոններից մեկը, սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով կանանց շարքը շարժվել է Անկախության պողոտայով դեպի համանուն հրապարակ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ակցիային մասնակցել է շուրջ 2-3 հազար մարդ: Ճանապարհին ավտոմեքենաների վարորդները շարունակական ազդանշաններ էին տալիս՝ ի նշան իրենց աջակցության:
Բացի սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներից, կանայք տանում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Ուկրաինայի եւ մի քանի այլ պետությունների դրոշներ: Եվրամիության երկու կապույտ դրոշներ նույնպես եղել են, սակայն երթի մասնակիցները խնդրել են հանել դրանք: Ընդդիմության առաջնորդները ցուցարարներին հորդորել են տանել տարբեր պետությունների դրոշները` բռնության խնդիրը ամբողջ աշխարհին ցուցադրելու համար: Ինքնաշեն պաստառներին երևում էինն կարգախոսներ, որոնք ուղղված են բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահների բռնի գործողությունների եւ ակտիվիստների ձերբակալությունների դեմ: Պաստառներին գրված է բելառուսերեն, ռուսերեն եւ անգլերեն: Ոստիկանությունը չի խոչընդոտել երթին, որը շարժվում էր մայթով, երթևեկելի մասի երկայնքով: