«Կարո՞ղ եմ վերադառնալ «Արսենալ»»․ Սանչեսը՝ «Յունայթեդի հետ առաջին մարզումից հետո
«Ինտերի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը պատմել է իր հիշողությունները 2018 թվականին «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո։
«Ես օգտվեցի առիթից` մեկնելով «Մանչեսթեր Յունայթեդ», դա ինձ գայթակղիչ թվաց: Այս ակումբը մանկուց ինձ շատ դուր է եկել: Ես պայմանագիրը ստորագրեցի, բայց չգիտեի, թե ինչ է կատարվում ակումբի ներսում:
Այնպես է պատահում, որ որոշ բաներ չեք գիտակցում, քանի դեռ չեք հայտնվել իրավիճակում: Եվ ես շատ բան հասկացա արդեն առաջին մարզման ժամանակ:
Դրանից հետո ես եկա տուն, պատմեցի ամբողջ ընտանիքին և հարցրի իմ գործակալին. «Հնարավո՞ր է վերադառնալ «Արսենալ»: Նրանք ծիծաղեցին: Ես նրանց ասացի, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան լավ չէ: Բայց պայմանագիրն արդեն կնքված էր, ես արդեն ակումբի խաղացող էի:
Մի քանի ամիս անց իմ զգացմունքները չփոխվեցին. թիմը միասնական չէր»,- ասել է Սանչեսը։