Ռուսաստանը պատասխանել է Ալեքսեյ Նավալնու թունավորման կապակցությամբ Արեւմուտքի մեղադրանքներին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական մեկնաբանությամբ է հանդես եկել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված Արեւմուտքի մեղադրանքների կպակցությամբ:
«Ռուսաստանի նկատմամբ թշնամական բազմաթիվ թշնամական հայտարարություններ ենք գրանցում Ա. Նավալնու առողջական վիճակի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մենք, մասնավորապես, ուշադրություն ենք դարձրել այս կապակցությամբԳերմանիա արտգործնախարար Հ. Մաասի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժ. Ի. Լե Դրիանի կողմից արված համատեղ հայտարարությանը: Անհիմն պնդումների հետ կապված առ այն, որ Արեւմուտքում «Նովիչոկ» կոչվող նյարդապարալիտիկ ազդեցության թունավոր քիմիական միացությունները մշակվել են մեզ մոտ, անհրաժեշտ է հիշեցնել հետեւյալը. մի շարք տարիներ արեւմտյան շատ երկրների մասնագետներ եւ ՆԱՏՕ-ի մասնագիտացված կառույցներ աշխատել են քիմիական նյութերի այս ընդարձակ խմբում ընդգրկված միացությունների վրա: Իսկ, օրինակ, Միացյալ Նահանգներում դրանց մարտական օգտագործման տեխնոլոգիաների մշակողներին պաշտոնապես ավելի քան մեկուկես հարյուր պատենտ է տրվել»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: