Պուտինը հնչեցրել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ամենակարեւոր հարցը
Դաշնային եւ տարածաշրջանային կառավարումը համակարգելու հարցը առանցքային խնդիր է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մի շատ կարեւոր հարց է առաջացել. կկարողանա՞նք արդյոք համաձայնեցված գործել ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Սա է դարձել առանցքային պահը մեր աշխատանքի կազմակերպման գործում: Այդ պատճառով իմ որոշմամբ Պետխորհրդի աշխատանքային խումբ է ստեղծվել»,- ասել է Պուտինը:
Նախագահը հավելել է, որ Պետխորհրդի միջոցով հաջողվել է լուծել համակարգման հարցը: Նա նշել է, որ դրան է ծառայել նաեւ այն փաստը, որ մարմինն աշխատել է «ոչ թե ինքնուրույն», այլ Ռուսաստանի կառավարության ղեկավարությամբ, փոխանցում է ՌԲԿ-ն: