Գյումրիի «ջրհեղեղ»-ից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել
Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարտուտից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել: Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
«Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարաններից թվով 6-ի բանալիների հանձնման արարողություն է տեղի ունեցել»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։
Երկրաշարժ տեսել էինք, հիմա էլ ջրհեղեղ տեսանք․ հուլիսի 13-ի հեղեղումներից տուժած գյումրեցի