Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է նոր իսպանալեզու երգի տեսահոլովակը
Կամենսկիխը երկրպագուներին ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։ Չորս րոպեանոց երաժշտական տեսանյութը պարային եւ կրակոտ է ստացվել: Այն ունի գրեթե ամեն ինչ, ինչի հետ հասարակությունը սովորաբար ասոցացվում Մեքսիկան․ սոմբրերոներով մարդիկ, քարտեր, զենք։ Իսկ Կամենսկիխը տեսահոլովակում ներկայանում է չորս տարբեր եւ արագ փոփոխվող կերպարներով, որոնցում ներդաշնակորեն համադրվում են երկու երկրների՝ Ուկրաինայի եւ Մեքսիկայի մշակույթները։
«Ես վաղուց էի երազում կիսվել այդ տեսահոլովակով, եւ ահա, վերջապես, ես կարող եմ դա անել։ Շտապեք դիտել Ուկրաինայի եւ Մեքսիկայի մշակույթների այդ գլխապտույտ առաջացնող, կրքոտ եւ կտրուկ խառնուրդը»,- իր նոր աշխատանքի մասին Instagram-ում գրել է Կամենսկիխը։