Ռուսաստանցի Եգոր Կրիուչկովին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Tesla-ի վրա կիբերհարձակման գործով
Երեկ Նեւադա նահանգի դաշնային մեծ ժյուրին վերադարձրել է մեղադրական եզրակացությունն ընդդեմ Ռուսաստանի քաղաքացի Եգոր Կրյուչկովի` Tesla ընկերության պաշտպանված համակարգիչը դիտավորյալ վնասելու նպատակով դավադրության մեջ նրա դերի հետ կապված: Այս մասին նշվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ:
Մեղադրական եզրակացության համաձայն` Ռուսաստանի 27-ամյա քաղաքացի Եգոր Կրյուչկովը փորձել է վարձել Նեւադայում տեղակայված ընկերության աշխատակցին` համակարգչային համակարգում վնասատու ծրագրեր ներարկելու համար:
Ենթադրվում է, որ ծրագիրը պետք է Կրյուչկովին եւ նրա հանցակիցներին տվյալների հասանելիություն ապահովեր համակարգչային համակարգում:
Ծրագիրը ներմուծելուց հետո Կրյուչկովը եւ նրա հանցակիցները պետք է ցանցից տվյալներ հանեին, այնուհետեւ սպառնային հարապարակել այդ տեղեկատվությունը` գումար շորթելով ընկերությունից:
Կրյուչկովը ձերբակալվել էր օգոստոսի 22-ին Լոս Անջելեսում: