Վիդալը կտեղափոխվի «Ինտեր»
Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է Calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերը վերջնական համաձայնության են եկել:Չիլիացի կիսապաշտպանն «Ինտերի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ Արտուրո Վիդալը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»:
Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի՝ «Սևիլիա» տեղափոխության մասին: