Թրամփն հայտարարել է, որ կարգելելի Պենտագոնին փակել Stars and Stripes անկախ ռազմական թերթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արգելելու է Պենտագոնին փակել Stars and Stripes անկախ ռազմական թերթը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն դադարեցնի ֆինանսավորել Stars and Stripes-ին իմ վերահսկողության ներքո: Այն կշարունակի տեղեկատվության էլ ավելի հրաշալի աղբյուր լինել մեր մեծ զինվորականների համար», - գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:
Ինչպես նշում է ABC հեռուստաալիքը, Դոնալդ Թրամփն այս հայտարարությունն արել է պայքարի ընթացքում իր դեմ առաջադրված մեղադրանքների դեմ` կապված այն բանի հետ, որ 2018-ին Ֆրանսիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նա, իբր, «անհաջողակներ» էր անվանել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված զինվորականներին:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրահանգել է թերթին դադարեցնել հրատարակությունը մինչեւ սեպտեմբերի 30-ը: Ենթադրվում էր, որ լրատվամիջոցների լուծարումը պետք է տեղի ունենար հաջորդ տարվա հունվարի վերջին:
Ավելի վաղ Սպիտակ տունը դեմ հանդես չէր գալիս լրատվամիջոցը փակելու Պենտագոնի ծրագրերին, չնայած դրանց մասին հայտնի էր նաեւ ԱՄՆ նախագահի վարչակազմին, նշում է հեռուստաալիքը: