US Open. Ջոկովիչը դուրս եկավ չորրորդ շրջան
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում հաղթանակ է տարել գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ:
Ջոկովիչը հաղթանակ է տարել 6:3, 6:3, 6:1 հաշվով և դուրս եկել չորրորդ շրջան:
Չորրորդ շրջանում 33-ամյա Ջոկովիչը կմրցի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ: