«Հզոր կերպով ներխուժեցինք նոր եթերաշրջան»․ Ուրգանտն ավտոմատով եւ գլխարկով նմանակել է Լուկաշենկոյին
Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը նմանակել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը երկու շաբաթ առաջ Մինսկում բողոքի ցույցերի ֆոնին հայտնվել էր զենքով եւ զրահաբաճկոնով՝ զինված 15-ամյա որդու ուղեկցությամբ:
Նմանակման տեսանյութը հրապարակվել է «Вечерний Ургант» հաղորդման Twitter-յան օգտահաշվում:
Կադրերում շոումենը կրում է կոստյում եւ գլխարկ, իսկ ձեռքին խաղալիք ավտոմատ է։ Նա հումորիստ Դմիտրի Խրուստալյովի ուղեկցությամբ քայլում է միջանցքով, որը նմանակում է Լուկաշենկոյի որդուն՝ Նիկոլային: Խրուստալյովը կրում է զրահաբաճկոն, ձեռքին նույնպես խաղալիք զենք է։
«Հզոր կերպով ներխուժեցինք նոր եթերաշրջան», - ասվում է տեսանյութին կից արված հաղորդագրության մեջ:
Տեսանյութն՝ այստեղ: