ԱՄՆ իշխանությունները քննարկում են չիպերի չինական ընկերությունը «սև ցուցակում» ընդգրկելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է չինական չիպերի արտադրության SMIC ընկերության ընդգրկումը առեւտրային «սեւ ցուցակում», հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ Պենտագոնն աշխատում է այլ գերատեսչությունների հետ` որոշելու` արդյոք արժե դիմել այդ քայլին Semiconductor Manufacturing International Corporation-ի դեմ, ինչն ԱՄՆ-ի մատակարարներին կստիպի դժվարհասանելի լիցենզիա փնտրել ընկերություն մատակարարումներից առաջ:
SMIC ընկերությունում եւ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունում չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: