Թրամփը հայտարարել է, որ վստահում է Բեռլինին Նավալնու թունավորման գործում
Վաշինգտոնը դեռ չունի ապացույցներ առ այն, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է: Ուրբաթ` սեպտեմբերի 4-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է DW-ն:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն հիմքեր չունի կասկածելու գերմանական կառավարության այն եզրակացությունների հարցում այն մասին, որ Նավալնուն թունավորել են նյարդապարալիտիկ թունավոր նյութով, հավելել է ԱՄՆ առաջնորդը:
«Հիմնվելով Գերմանիայի հայտարարության վրա` թվում է, որ դա (Ալեքսեյ Նավալնու թունավորման փաստը «Նովիչոկ» թույնով - խմբ.) ճիշտ է,- ասել է Թրամփը:- Ես շատ կբարկանայի, եթե դա իսկապես այդպես է»,- հավելել է նա:
Թրամփի խոսքով` Միացյալ Նահանգները պետք է «շատ լուրջ» հետեւեն Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակին: Ակնկալվում է, որ շուտով Միացյալ Նահանգները կստանան այս գործի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք թույլ կտան Վաշինգտոնին հստակեցնել իր դիրքորոշումը: