Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը
Ազգերի լիգայի երկրորդ մրցաշարում սեպտեմբերի 5-ին պայքարը սկսում է Հայաստանի ազգային հավաքականը, որը հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիային:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են Հյուսիսային Մակեդոնիային, որի հաղթանակը ստացել է 1.60 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 3.70, Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակը՝ 5.00 գործակիցը:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին: