«Ծեծել են և փորձել խեղդել». Փերիս Հիլթոնն ընտանեկան բռնության է ենթարկվել
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Փերիս Հիլթոնը պատմել է իր վերապրած ընտանեկան բռնության մասին, հաղորդում է People պարբերականը:
Աստղը նկարահանվել է «Սա Փարիզն է» վավերագրական ֆիլմում, որում նա անկեղծորեն պատմել է տղամարդկանց հետ հարաբերությունների իր փորձից: Երգչուհու խոսքով, նա հարաբերություններ է ունեցել հինգ տղամարդու հետ, որոնց կողմից բռնության է ենթարկվել:
Աստղը խոստովանել է, որ իրեն ծեծել են ու փորձել խեղդել, նա նաև «համակերպվել է այն ամենին, ինչը չպետք է հանդուրժեր»: Միևնույն ժամանակ, Հիլթոնը շեշտել է, որ իր հանդեպ նման գործողությունները նա սիրո դրսևորում է համարել:
Դերասանուհին նաև պատմել է, որ նման վերաբերմունքին սովորել է դիմանալ դեռ գիշերօթիկ դպրոցում: Հիլթոնը նաև ընդգծել է, որ նախկինում տեղի ունեցածը չի խանգարել նրան երջանիկ սեր գտնել: Այժմ դերասանուհին հանդիպում է ձեռնարկատեր Քարտեր Ռեումի հետ: