Ինչու է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացության քննարկումը ձգձգվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Չնայած նախատեսվում էր Ազգային ժողովում ձեւավորված ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերի քննարկման, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դրա քննարկումը մի փոքր ձգձգվում է:
Բանն այն է, որ թեեւ հանձնաժողովի աշխատանքները, ըստ էության, ամռանն ավարտվել էին, սակայն մինչեւ այժմ եզրակացությունը եւ փաստաթուղթը պատրաստ չեն: Հանձնաժողովի վերջնական նիստը դեռ տեղի չի ունեցել, որի ժամանակ էլ պետք է ամփոփումները կատարվեին: Մեր տեղեկություններով՝ վերջնական քննարկումը նախատեսված է հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց այս տարվա հունիսին, իսկ այն ստեղծվել էր դեռ 2019 թվականի մայիսին: Եվ այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը հարցաքննել է մեծ թվով նախկին եւ ներկա պաշտոնյաների՝ նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, բացի 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովից: Հավելենք, որ վերջնական զեկույցի մի մեծ հատված, հնարավոր է, գաղտնի լինի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։