2021 թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները խնդիրներով են սկսվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունն արդեն սկսել է 2021 թ․ պետական բյուջեի նախագծի մշակումն ու քննարկումները, բայց արդեն իսկ խնդիրներ կան որոշ ոլորտների, մասնավորապես՝ գյուղատնտեսության հետ կապված։ Մեզ ասացին, որ օրերս ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել՝ բյուջեում գյուղատնտեսության մասով, որը բուռն է անցել։
Սկզբում ներկա է եղել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որն իրեն գյուղատնտեսությունից հեռու է համարում, ուստի կեսից թղթապանակը դրել է թևի տակ ու հեռացել՝ բեռը թողնելով փոխնախարար Արման Խոջոյանի վրա։
Պատգամավորներն էլ իրենց քննադատություններն ուղղել են նրան։ ԲՀ և ԼՀ խմբակցությունների պատգամավորներից բացի, նախագիծը հանգամանալից քննադատել է նաև հանձնաժողովի նախագահ, իմքայլական Վարազդատ Կարապետյանը։
Հիմնական խնդիրն այն է, որ չկա գյուղոլորտի զարգացման հստակ ծրագիր, հիմնական ծրագրերը հարթավայրային գյուղատնտեսության համար են, լեռնային բնակավայրերին ուղղված ոչինչ չկա, բացի այդ՝ պատգամավորները հիշեցրել են նաև էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսության մասով այս տարվա չիրականացրած ծրագրերի մասին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: