Աբրահամ Լինքոլնի՝ արյունոտ հեռագրին ամրացված մազափունջը կվաճառվի աճուրդում
Նախագահ Աբրահամ Լինքոլնի՝ արյունոտ հեռագրին ամրացված մազափունջը կվաճառվի աճուրդում։ Ակնկալվում է, որ դա բարձր կգնահատվի, հաղորդում է FOX News-ը։
Աճուրդն անցկացնում է Remarkable Rarities RR Auction ընկերությունը։ 5 սմ երկարությամբ մազափունջը կտրել էին Ջոն Ուիլքսոն Բութի կողմից նրա սպանությունից հետո եւ փոխանցել նրա տիկնոջ զարմիկին՝ բժիշկ Լայման Բիչեր Թոդին։
Ռազմական կառույցից հեռագիրն ուղարկվել էր բժիշկ Թոդին նրա օգնական Ջորջ Խ․ Քիների կողմից։
«Վերոհիշյալ հեռագիրը․․․ուղարկվել էր Վաշինգտոն Աբրահամ Լինքոլնին սպանելուց րոպեներ անց»,-ասված է երկտողում։ Հաջորդ օրը դիահերձման ժամանակ, երբ բժիշկ Թոդին փոխանցվել էր մազափունջը, նա փաթաթել էր արյան եւ ուղեղային հեղուկի մեջ թաթախված մազերն այդ հեռագրի մեջ եւ արագորեն դրա վրա մատիտով գրել․ «Ա․Լինքոլնի մազերը»։