Թերեզա Մեյին սպիտակ փոշով նամակն ուղարկած տղամարդը կազատազրկվի շուրջ երեք տարով
Քեմբրիջի համալսարանի նախկին գիտաշխատող Քրիստոֆեր Դոյլը դատապարվել է 30 ամսվա ազատազրկման 2018 թվականին Թերեզա Մեյին սպառնալիքներով եւ սպիտակ փոշով նամակ ուղարկելու համար։ Հայտի է, որ Դոյլը կազատագրվի եւս չորս ամսով մանկական պոռնագրաֆիա պատրաստելու եւ պահելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դոյլի նամակը, որը դատարանում հայտարարել էր, որ տառապում է երկբեւեռ խանգարմամբ եւ ագորաֆոբիայով, ուղարկվել էր կառավարության ղեկավարին Սոլսբերիում միջադեպից հետո։ Կասկածելի ծրարը գրավել էր փոստի աշխատակիցների ուշադրությունը։ Դրանում կիտրոնաթթու էր, նկար, որում Մեյը գլխատված էր, ինչպես նաեւ Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի լուսանկարը, որը մահացել էր Լոնդոնում 2016 թվականին։
Դոյլին ոստիկանները բերման էին ենթարկել 2018 թվականի մայիսին։ Հետախուզության ժամանակ նրա համակարգչում հայտնաբերվել էին երեխաների անպարկեշտ լուսանկարներ։ Դատավարության ընթացքում մեղադրյալը հերքում էր իր մեղքը՝ պնդելով, որ դարձել է բրիտանական հատուկ ծառայությունների դավադրության զոհը։