Ի՞նչ է արել Անի Լորակի ամուսինը` հանուն նրա
Երգչուհի Անի Լորակն ու իր ամուսինը` Մուրադն, արդեն 8 տարի միասին են: «7 Дней»-ի հետ հարցազրույցի ժամանակ նա պատմել է իրենց անձնական կյանքի և ամուսնու զոհողությունների մասին, որոնք արվել են հանուն իրեն: Ամուսինները ծանոթացել են 2005 թվականին, սակայն ընտանիք են կազմել 2009 թվականից: Լորակի խոսքով` այս ամբողջ ընթացքում ամուսնու զգացմունքներն իր հանդեպ չի փոխվել: Անձամբ երգչուհու համար զարմանալի է, որ ամուսինն իրեն այդքան շատ է սիրում:
«Նա ինձ համար բավականին շատ բան է արել: Չնայած նա իդեալական չէ, բայց ես նրան շատ եմ սիրում: Նա հանուն ինձ լեզուն է սովորել, որը բավականին բարդ է: Բացի այդ, նրա համար բավականին դժվար էր թողնել հայրենի երկիրը, աշխատանքը, բիզնեսը, ընկերներին և գալ ինձ մոտ: Նա ամեն ինչ սկսել է սկզբից»,- ասել է Անի Լորակը: