Տիբո Կուրտուան չի օգնի Բելգիայի հավաքականին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի օգնի Բելգիայի հավաքականին Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներում, հաղորդում է թիմի թվիթերյան էջը։ Նա ժամանել էր ազգային թիմի հավաքին։
28-ամյա դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով եւ կվերադառնա Մադրիդի «Ռեալ»։
Բելգիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին կխաղա Դանիայի, սեպտեմբերի 8-ին՝ Իսլանդիայի հետ։
Իսպանիայի անցած առաջնությունում Կուրտուան մասնակցել է 34 հանդիպման, բաց թողել 20 գոլ։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։