«Անսահման գեղեցիկ»․ Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում սիրված երգչուհին կրում է սեւ գույնի երկարափեծ զգեստ, ինչը հիանալի համադրվել է ոճային բարձրակրունկների հետ։ Նրա վարսերն արձակված են, նախընտրել է վառ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան․ «Անսահման գեղեցիկ», «Շքեղ», «Գեղեցկուհի»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինը կրում էր մուգ կապույտ երանգի զգեստ, ինչն էլ ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Նա արձակել էր վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չէր կատարել։