Թուրքական ԱԹՍ է նկատվել Ադրբեջանի օդային տարածքում
TAI Anka-S թուրթական արտադրության անօդաչու թռչող սարք է նկատվել Ադրբեջանի օդային տարածքում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բաքուն թուրքական արտադրության նոր ռազմական ԱԹՍ-ներ կգնի՝ 200 մլն թուրքական լիրայի չափով (գրեթե 30 մլն դոլար) Բաքվի եւ Անկարայի միջեւ ռազմաֆինանսական համաձայնագրի վավերացումից հետո: