«Ռեալը» պատրաստ է «Լայպցիգի» կիսապաշտպանի դիմաց առաջարկել 40 միլիոն եվրո
Գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Transfermarkt-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Արքայական ակումբը պատրաստ է Օլմոյի դիմաց վճարել 40 միլիոն եվրո:
«Լայպցիգը» չի ցանկանում հրաժարվել 22-ամյա Օլմոյի ծառայություններից, քանի որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն իսկ կորցրել է թիմի որոշ առաջատար խաղացողների:
Հիշեցնենք, որ Դանի Օլմոն «Լայպցիգին» միացել է 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Գերմանական ակումբը ֆուտբոլիստի դիմաց վճարել է 21 միլիոն եվրո: