ՌԴ ԱԴԾ-ն զանգվածային սպանություններ է կանխել. ձերբակալվել է 13 մարդ
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն զանգվածային սպանություններ է կանխել մի քանի մարզում. 13 մարդ է ձերբակալվել: Նրանք հանցագործություններ էին նախապատրաստում ուսումնական հաստատություններում, ուժային կառույցների շենքերում եւ պարզապես մարդաշատ վայրերում, նշվում է անվտանգության ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:
Ընդ որում, նրանցից 11-ը սոցցանցերից մեկի փակ ինտերնետային համայնքի անդամներ էին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պլանավորված հարձակումներից մեկը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 1-ին դպրոցում:
Ձերբակալվածների հանցավոր ծրագրերը հաստատվում են նրանց անձնական օրագրերով եւ գաջեթներում առկա տեղեկություններով: Նրանց մոտ հայտնաբերվել են հրկիզիչ եւ պայթուցիկ սարքերի պատրաստման հրահանգները, գրոհների սխեմաները, չորս պատրաստի ինքնաշեն ռումբ, դրանց հավաքման համար նախատեսված մասեր, ինչպես նաեւ որսորդական, տրավմատիկ եւ սառը զենք:
ԱԴԾ-ն ձերբակալվածների դրդապատճառների մասին ոչինչ չի հայտնել: Արդյո՞ք նրանք դպրոցներում մասսայական սպանություններ քարոզող խմբերի անդամ են, հայտնի չէ: Նրանց տարիքը եւս չի նշվում: